🎥 Սելարայանի ֆանտաստիկ գոլն օգնեց Կոլամբուսին հաղթանակ տանել

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Օրլանդոյին»՝ 3-2 հաշվով։

Տանտերերի կազմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցեց հանդիպմանը առաջին րոպեներից և փոխարինվեց 75-րդ րոպեին։ Սելարայանը դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը՝ հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը, իսկ մինչ այդ նա երկու գոլային փոխանցում էր կատարել։

Այս հաղթանակից հետո Սելարայանի «Կոլամբուսը» 41 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականը։