Ազարը վնասվածք չունի․ Անչելոտին պարզաբանել է՝ ինչու բելգիացին խաղաժամանակ չի ստանում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը բավարար խաղաժամանակ չի ստանում։

«Ազարն առողջության հետ կապված որևէ խնդիր չունի, նա լրիվ առողջ է։ Այժմ նրա քիչ խաղալու հիմնական պատճառը կայանում է նրանում, որ թիմում ընդգրկված են նման ուժեղ ֆուտբոլիստներ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։