Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է

Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով։

Ղազախստանի առաջնության 25-րդ տուրի «Կայրաթ» – «Աստանա» խաղում Բարսեղյանը անհարգալից վերաբերմունք էր ցուց տվել մրցակցի երկրպագուներին։

28-ամյա ֆուտբոլիստի հետ կապված միջադեպի նյութերը փոխանցվել էին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեին: Ավելի վաղ, նույն դեպքի հետ կապված, երկու տարով որակազրկվել էր «Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը։