Նադալը նշել է՝ ում կտար «Ոսկե գնդակը»

Իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆաել Նադալը նշել է, թե ում է երկրպագում «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հավակնորդներից։

«Ես հիանում եմ Քարիմ Բենզեմայով՝ որպես ֆուտբոլիստ։ Ուղղակի հիանալի է, երբ նա այդ տարիքում սպորտին նման կերպ նվիրված է։ Բենզեման իսկական պրոֆեսիոնալ է։

Նրան հաջողություն եմ մաղթում և երկրպագելու եմ, որ ստանա մրցանակը»,- այս մասին իսպանացի թենիսիստը գրել է իր twitter-յան էջում։