ԱՊԼ-ում Իկարդիին ձեռք բերելու նոր թեկնածու է հայտնվել

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդիին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Նյուքասլը» և «Յուվենտուսը»։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Իկարդիի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 35 միլիոն եվրո։