Կոնոր Մաքգրերգորն աջակցել է Սուլշերին

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին։

«Մանչեսթր Յունայթեդի» խնդիրը կայանում է նրանում, որ այդ թիմում հավաքվել են մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասը գրեթե նույն տարիքի է։ Թիմը պետք է ղեկավաարի ավելի մեծ հեղինակություն ունեցող անձ։ Երբ Ռոնալդուն խաղում էր, Սուլշերը նստած էր պահեստայինների նստարանին։

Նրանք բավականին տարբեր են։ Ես սիրում և հարգում եմ Սուլշերին, սակայն կարծում եմ, որ նրան դերը պետք է փոխել»,- իռլանդացի մարզիկի խոսքերն է մեջբերում Talksport-ը։

Ակումբի երկրպագուների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Մաքգրեգորը՝ մասնագետի հեացման հետ կապված, վերջինս պատասխանել է․ «Դա երբեք չի լինի հիմա՛ր, Օլեն պետք է մնա»։
Հետագայում Մաքգրեգորը հեռացրել է այդ գրառումը։