«Լեսթերի» և Բելգիայի հավաքականի կիապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, բելգիացու ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, գերմանական գրանդը կփորձի գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։
Նշենք, որ Տիլեմանսի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով երեքական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։