Վոլֆսբուրգը նոր գլխավոր մարզիչ ունի

«Վոլֆսբուրգի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գերմանական ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։

«Գայլերը» պայմանագիր են կնքել Ֆլորիան Կոֆելդի հետ։ 39-ամյա մասնագետի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։ Կոֆելդի նախկին ակումբը եղել է Բրեմենի «Վերդերը», որը վերջինիս գլխավորությամբ լքել է Բունդեսլիգան՝ տեղափոխվելով երկրորդ Բունդեսլիգա։

«Վոլֆսբուրգը» ընթացիկ մրցաշրջանում 13 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։