Կավանին և Մխիթարյանը կարող են դառնալ թիմակիցներ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Ա Սերիա։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ուրուգվայցին մոտ է կարիերան «Ռոմայում» շարունակելուն։ Ըստ աղբյուրի՝ Կավանիին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոոուրինյոն։ Կողմերն արդեն իսկ սկսել են բանակցությունները։

Հիշեցնենք, որ «գայլերը» դեռևս անցած ամռանն էին հետաքրքրված 34-ամյա հարձակվողի ծառայություններով, սակայն վերջինս հրաժարվել էր հեռանալ ՄՅՈՒ-ից։ Բացի «Ռոմայից», Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև MLS-ի թիմերից մեկը։