Ֆոնսեկան խնդիրներ ունի՝ կապված ԱՊԼ-ում աշխատելու հետ․ Նյուքասլը գտել է այլընտրանքային տարբերակը

«Նյուքասլը» բանակցություններ է սկսել շվեյցարացի մասնաագետ Լյուսիեն Ֆավրի հետ։

Ինչպես արդեն գիտենք, անգլիական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն համարվում էր պորտուգալացի Պաուլո Ֆոնսեկան։ Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, Ֆոնսեկան Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանալու հետ կապված խնդիրներ ունի։

Հենց այդ պատճառով վերջինս չի կարողացել ավելի վաղ գլխավորել «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ մոտ օրերս «Նյուքասլը» կսկի բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզչի հետ։