Գիլերմեն հիանալի ցուցանիշ է գրանցել Լոկոմոտիվի կազմում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Գիլերմեն հիանալի ցուցանիշ է գրանցել մոկովյան ակումբի կազմում։

Ռուսաստանի պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղում (2-1) Ռուսաստանի հավաքականի դարպասապահն անցկացրեց իր 367-րդ հանդիպումը «երկաթուղայինների» կազմում՝ շրջանցելով մայրաքաղաքային ակումբի ևս մեկ լեգենդար դարպասապահ Սերգեյ Օվչիննիկովին, որն անցկացրել է 366 հանդիպում։

«Լոկոմոտիվի» պատմության մեջ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը Դմիտրի Լոսկովն է, ով անցկացրել է 421 հանդիպում։ 400 խաղով երկրորդ տեղում է Վլադիմիր Մամինովը։