ՊՍԺ-ն Մբապեի գործարքի մեջ ցանկանում է ներառել Ռեալի հարձակվողին

«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը հետաքրքիր պլան է մշակել՝ կապված Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության հետ։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է Մբապեի տեղափոխության փոխարեն ձեռք բերել «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

Ըստ աղբյուրի՝ իրադարձությունների այսպիսի զարգացումը քիչ հավանական է, քանի որ մադրիդյան գրանդը ցանկություն ունի Մբապեի գործարքն իրականացնել առաջիկա ամռանը, երբ վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ։