🎥 Սելարայանի գեղեցիկ հնարքը ՌԲ Նյու Յորքի հետ խաղում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ զիջեց «ՌԲ Նյու Յորքին»։ Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով։

Տանտերերի կազմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանն ամբողջական հանդիպում անցկացրեց։ Հանդիպման դրվագներից մեկում Լուկասը ցուցադրեց իր հարուստ ֆուտբոլային «զինանոցը»՝ աչքի ընկնելով գեղեցիկ հնարքով։