Աղբյուր․ Վարդան Մինասյանը կհեռանա Տարազից

Ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կլքի զբաղեցրած պաշտոնը։

Ինչպես տեղեկացնում է Meta-Ratings.kz-ն, հայ մասնագետը դժգոհ է ակումբի ղեկավարության վերաբերմունքից թիմի նկատմամբ։ Ըստ աղբյուրի՝ «Տարազի» անձնակազմը աշխատավարձ չի ստացել 80 օրից ավելի։

Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Տարազը» 25 տուրից հետո 29 միավորով զբաղեցնում է մրցաշարաային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։