Իսպանիայի հավաքականը՝ Եվրո-ի ֆավորիտ․ Սամուել Էտո՛Օ-ն հայտնել է իր կարծիքը

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն պատասխանել է այն հարցին, թե որ ազգային թիմին է ինքը համարում Եվրոպայի 2020 թվականի առաջնության ֆավորիտ։

«Ես ֆավորիտ էի համարում Իսպանիայի հավաքականին, ու իմ կարծիքը չի փոխվել։ Ինձ դուր է գալիս նրանց խաղաոճը։ Բայց , տիտղոս նվաճելու համար, պետք է հաղթել։ Դա հեշտ չէ, բայց ես հավատում եմ այդ տղաներին և Լուիս Էնրիկեին»,- Էտո՛Օ-ի խոսքերն է փոխանցում AS-ը։

Իսպանիայի հավաքականը խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ E խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 2 միավոր և զիջելով Սլովակիային (3) և Շվեդիային (4)։

Այսօր՝ հունիսի 23-ին, իսպանացիները կխաղան շվեդների հետ։ Հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և կմեկնարկի ժամը 20։00-ին։