Էլ Կլասիկոյում Մոդրիչն ու Կարվախալն անցկացրին իրենց համար հոբելյանական հանդիպում

Կիրակի օրը տեղի ունեցած Էլ Կլասիկոն առանձնահատուկ նշանակություն ունեցավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչի և Դանի Կարվախալի համար։

«Սերուցքայինների» կազմում խորվաթ և իսպանացի ֆուտբոլիստներն անցկացրին իրենց համար հոբելյանաական հանդիպում։ «Բարսելոնայի» դեմ անցկացրած հանդիպումը Մոդրիչի համար 400-րդն էր «Ռեալի» մարզաշապիկով, Կարվախալի համար՝ 300-րդը։

400 խաղում Մոդրիչը խփել է 28 գոլ և կատարել 63 գոլային փոխանցում։ Կարվախալն իր հերթին 300 խաղում դարձել է 7 գոլի և 51 արդյունավետ փոխանցման հեղինակ։