Չորս թոփ ակումբներ կպայքարեն Չելսիի պաշտպանի համար

Լոնդոնի «Չելսիի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հայտնվել է մի քանի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և ՊՍԺ-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը հնարավոր է ևս մեկ մրցաշրջան անցկացնի «ազնվականների» կազմում, սակայն դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ։