Ռեալը Էլ Կլասիկոյի արդյունքում կորցրեց երկու առանցքային ֆուտբոլիստի

Մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյում Մադրիդի «Ռեալը» Կամպ Նոու մարզադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։

Չնայած հաղթանակին՝ մադրիդյան գրանդի կազմում շարքից դուրս եկան երկու առանցքային ֆուտբոլիստներ։ Կատալոնական ակումբի դեմ հանդիպման ընթացքւմ վնասվածք ստացան դարպասապահ Տիբո կուրտուան և կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

Այսօր երկու խաղացողները պետք է անցնեն բժշկական հետազոտություն, որի արդյունքում պարզ կլինի նրանց ստացած վնասվածքների լրջությունը։ Բելգիացի դարպասապահն ընթացիկ մրցաշրջաանում մասնակցել է 13, ուրուգվայցի կիսապաշտպանը՝ 12 հանդիպման։