Ատալանտան կբաժանվի Միրանչուկից․ Հայտնի է նրան հնարավոր փոխարինողի անունը

Ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն ամենայն հավանականությամբ առաջիկա ձմռանը կհեռանա իտալական ակումբից։ Վերջինիս գործակալ Վադիմ Շպինյովը խոսել է զարգացող իրադարձությունների մասին։

«Կարծում եմ՝ ձմռանն Ալեքսեյը վարձավճարով կտեղափոխվի իտալական մեկ այլ ակումբ։ Նրա նկատմամբ արդեն իսկ կա հետաքրքրություն մի քանի ակումբի կողմից։ Ալեքսեյի որակներին ծանոթ են բոլորը։

Իրավիճակի հետ կապված ոչ մի տագնապ չկա։ Միրանչուկը չի փոշմանել, որ ժամանակին տեղափոխվել է Բերգամո»,- այս մասին նշել է կիսապաշտպանի գործակալը։

Ընթացիկ մրցաշրջանում Միրանչուկն իտալական ակումբում մասնակցել է յոթ հանդիպման՝ կատաարելով մեկ արդյունավետ փոխանցում։