📸 Ռոնալդուն մեկնաբանել է Լիվերպուլից կրած պարտությունը

ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0-5 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «կարմիր սատանաների» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Երբեմն մենք չենք կարողանում ստանալ այն արդյունքը, ինչի համար պայքարում ենք։ Լուսատախտակի վրա գրանցված հաշիվը հակասում է մեր սպասելքներին։ Մենք ենք պարտության պատասխանատուն և միայն մենք ենք մեղավոր այդ հաշվի համար։

Մեր հրաշալի երկրպագուները հերթական անգամ մեր կողքին էին։ Նրանք արժանի են լավագույնին, իսկ մենք պարտավոր ենք իրենց տալ ամենալավը»,- այս մասին Ռոնալդուն գրել է իր instagram-ի էջում։