Լայպցիգի առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել Արսենալ

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, լոնդոնյան գրանդը պատրաստվում է առաջիկա ձմռանն իրականացնել գործարքը։

23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ լրանում է 2024 թվականին։