📸 Մարսելի երկրպագուներն իրեր են նետել Նեյմարի և Մեսիի ուղղությամբ

Լիգա 1-ի 11-րդ տուրում տեղի ունեցավ «Մարսել»-ՊՍԺ հանդիպումը, որում գոլեր չգրանցվեցին։

Հանդիպման ընթացքում տանտերերի երկրպագուները տարատեսակ իրեր են նետել փարիզցիների հարձակվողներ Նեյմարի և Լիոնել Մեսիի ուղղությամբ։ Իրավիճակին միջամտել են ոստիկանները, որից հետո միայն հնարավոր է եղել հանգստացնել բորբոքված կրքերը։