Սալահը կրկնել է Ռոնալդոյի՝ 18 տարվա վաղեմության ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 5-0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Օլդ Թրաֆորդում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հյուրերի եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Այսպիսով, Սալահը կրկնեց բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի՝ 18 տարվա վաղեմության ցուցանիշը։

Ռոնալդոն 2003 թվականին Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպմաան ընթացքում էր դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Դրանից հետո ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել Օլդ Թրաֆորդում դառնալ հեթ-տրիկի հեղինակ։