ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստի որդին նորամուտն է նշել անգլիական ակումբի Մ18 թիմի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզի 15-ամյա որդին՝ Զաք Գիգզը, իր նորամուտն է նշել ՄՅՈՒ-ի մինչև 18 տարեկանների թիմում։

Զաք Գիգզի դեբյուտը կայացել է «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (4:2):

Կրտսեր Գիգզը ներկայացնում է Ուելսը միջազգային մակարդակով և արդեն հրավիրվել է մինչև 15 և 16 տարեկանների ազգային հավաքականներ:

Գիգզի առաջին խաղին «Մանչեսթեր Յունայթեդ» մինչև 18 տարեկանների կազմում այցելել է հիմնական թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը: