Վերջին տարիներին Բավարիան եվրոպական ակումբների լավագույն եռյակում է․ Ռումենիգե

Մյունխենի «Բավարիայի» նախկին ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Գերմանիայի Բունդեսլիգայում մյունխենյան թիմի գերակայության պատճառների մասին։

«Երկու պատճառ կա․ օրինակ՝ 2008 թվականին մենք մեծ առաջարկներ ստացանք Ֆրանկ Ռիբերիի համար Իսպանիայից և Անգլիայից, այն ժամանակ դա կլիներ ամենաթանկարժեք տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ։ Մենք երկար քննարկեցինք այդ առաջարկր և փորձեցինք հասկանալ՝ կարո՞ղ ենք հրաժարվել նման գումարներից։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք չվաճառել նման կարևոր խաղացողին։

Մեկ այլ կարևոր կետ է 2012թվականը, երբ «Բորուսիան» հաղթեց առաջնությունը և մեզնից խլեց Գերմանիայի գավաթը, մինչդեռ մենք տանը պարտվեցինք նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Սա ցնցեց մեզ։ Այդ պահից մենք աստիճանաբար ավելի լավը դարձանք ինչպես ազգային մրցաշարերում, այնպես էլ՝ եվրոպական:

Վերջին տարիներին Մյունխենի «Բավարիան» եվրոպական ակումբների լավագույն եռյակում է», – ասել է Ռումենիգեն Bild TV- ին տված հարցազրույցում: