🎥 NBA. Մեմֆիսն ու Միլուոկին հաղթանակներ տարան, այլ արդյունքներ

Հոկտեմբերի 24-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Կլիպերս» – «Մեմֆիս Գրիզլիս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Մեմֆիսի» հաղթանակով՝ 134:105 հաշվով։ Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը 28 միավորով Ջա Մորանտն էր։ «Կլիպերսից» Փոլ Ջորջն ամենից շատն է վաստակել՝ 41 միավոր:

Սան Անտոնիո ՍփըրսՄիլուոկի Բաքս հանդիպումն ավարտվեց վերջինիս հաղթանակով՝ 121:111 հաշվով։ Հաղթողների կազմում ամենաարդյունավետը 28 միավորով Քրիս Միդլթոնն էր, իսկ Յանիս Ադետոկունբոն էլ 21 միավոր է վաստակել։ Սփըրսի կազմում ամենաշատ միավորը վաստակել է Դագ Մակդերմոտը՝ 25 միավոր։

Մյուս հանդիպումներում Դալաս Մավերիկսը հաղթեց Տորոնտո Ռեփթորսին (103:95), Ինդիանան լրացուցիչ ժամանակում հաղթեց Մայամի Հիթին (102:91), Դետրոյթը պարտվեց Չիկագո Բուլսին (82:97), Քլիվլենդ Կավալիերսը ուժեղ էր Ատլանտա Հոքսից (101:95), իսկ Մինեսոտան հաղթեց Նյու Օռլեան Պելիկանսին (96:89): Այս տուրի մեկ այլ խաղում Պորտլենդը 134-105 հաշվով հաղթեց Ֆինիքս Սանսին: