Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆեռլան Մենդիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, լոնդոնյան գրանդը պատրաստ է պաշտպանի տրանսֆերի համար վճարել 60 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ 2022 թվականի ամռանը։
Մենդիի պայմանագրի ժաամկետն «Արքայական ակումբի» հետ լրանում է 2025 թվականին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 50 միլիոն եվրո։