Լոկոմոտիվի «տխուր» ցուցանիշը

Եվրոպա Լիգայի խաղարկության երրորդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց «Գալաթասարային»։

Այս պարտությամբ ռուսական ակումբն ավելի մեծացրեց առանց հաղթանակների շարքը։ Երեկվա խաղը «Լոկոմոտիվի» համար 14-րդ անընդմեջ հանդիպումն էր եվրոգավաթներում, որոնցում «երկաթուղայինները» չեն հաղթել։

«Լոկոմոտիվը» երեք խաղում վաստակել է մեկ միավոր և զբաղեցնում է E խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։