Հոլանդը հայտնել է, թե ինչքան աշխատավարձի դիմաց կտեղափոխվի այլ ակումբ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, սակայն մեկ պայմանով․

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 21-ամյա հարձակվողը ցանկանում է նոր ակումբում ստանալ տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն։ Հոլանդի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 150 միլիոն եվրո։