Բարսելոնան մոտ 2,5 մլն եվրո փոխհատուցում կստանա՝ Դեմբելեի վնասվածքի համար

«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանա Եվրո-2020-ում Ուսման Դեմբելեի վնասվածքի համար:

Երեկ հայտնի դարձավ, որ ազդրի մկանների վնասումը պահանջում է վիրահատություն: Ֆրանսիացու ապաքինումը կտևի մոտ չորս ամիս: ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն, միջազգային օրացույցում ներառված խաղերի և մրցաշարերի ընթացքում ակումբները փոխհատուցում են ստանում ֆուտբոլիստի վնասվածքի համար, երբ նրանք ազգային հավաքականում են:

Վճարումներն իրականացվում են այն դեպքում, երբ խաղացողը ֆուտբոլից դուրս է մնում ավելի քան 28 օր ժամկետով (օրական` 20 548 եվրո):

Այսպիսով, եթե Դեմբելեն բաց թողնի 4 ամիս, «Բարսան» կստանա մոտավորապես 2.5 միլիոն եվրո:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: