Ֆատին մերժել է երեք ակումբների գերշահավետ առաջարկները

Ինչպես գիտենք, «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին երկարաձգել է պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Լրագրող Հելեն Կոնդիս Էդոյի հաղորդմամբ մինչև պայմանագրի երկարաձգելը երեք ակումբներ գերշահավետ առաջարկ են կատարել Ֆատիին։

«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն 18-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են երկու անգամ շատ աշխատավարձ, սակայն վերջինս կտրականապես մերժել է և որոշել մնալ հարազատ ակումբում։