Իսկոն համաձայնեցրել է նախնական պայմանագիրն ապագա ակումբի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, իսպանացի ֆուտբոլիստը համաձայնեցրել է նախնական պայմանագիրը «Միլանի» հետ։ Նշենք, որ իտալական գրանդի հետ միասին 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը» և «Սևիլիան»։

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Արքայական ակումբում» մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։