Լիվերպուլը և Սալահը դադարեցրել են բանակցությունները

«Լիվերպուլը» դադարեցրել է բանակցությունները եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստն ակումբից պահանջում է ամսական երկու միլիոն եվրո աաշխատավարձ։ Ըստ աղբյուրի՝ մերսիսաիդյան ակումբը չի կարող վճարել Սալահի կողմից պահանջվող գումարը։

29-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2023 թվականին։ Հիշեցնենք, որ Սալահի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։