Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել ԱՊԼ-ի լավագույն դարպասապահներից մեկին

«Լիդսի» դարպասապահ Իլյան Մելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, մերսիսաիդյան ակումբի ղեկավարությունը հույսեր չի կապում Լորիս Կարիուսի և Կուիվին Կելլեհերի հետ։ Անգլիական գրանդի նպատակն է ձեռք բերել հիմնական դարպասապահ Ալիսոնին արժանի փոխարինող։

Ըստ աղբյուրի՝ Մելեի թեկնածությունն առաջարկել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Աղբյուրը նաև նշում է, 21-ամյա Մելեն դեմ է երկրորդ դարպասապահի կարգավիճակին։

Հավելենք, որ տաղանդավոր դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի իտալական ակումբներ։