Սամպդորիան կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում

«Յուվենտուսի» նախկին մարզիչ Անդրեա Պիրլոն «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուն է:

Ինչպես նշում է Calciomercato-ն, 42-ամյա մասնագետը կարող է մոտ օրերս փոխարինել Ռոբերտո Դ’Ավերսային:

«Սամպդորիան» ձախողել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը՝ Ա Սերիայի 8 տուրերում վաստակելով 6 միավոր: Թիմը մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղում է:

Պիրլոն գործազուրկ է մայիսի 28-ից, երբ «Յուվենտուսը» հայտարարեց մարզչին հեռացնելու մասին: