Հանդանովիչն Ինտերի կազմում հոբելյանական հանդիպում անցկացրեց

Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 3-1 հաշվով առավելության հասավ Տիրասպոլի «Շերիֆի» նկատմամբ։

Հանդիպմանը մասնակցեց միլանյան ակումբի դարպասապահ Սամիր Հանդանովիչը։ Սլովենացի դարպասապահի համար այս հանդիպումը 400-րդն էր «ներաձուրիների» կազմում։

37-ամյա դարպասապահը «Ինտերում» նորամուտը նշել է 2012 թվականին։ Հանդանովիչի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։