Մարսելոն ՉԼ-ում հիանալի ցուցանիշ է գրանցել

Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց Դոնեցկի «Շախտյորին»։

Երկրորդ խաղակեսում իսպանական ակումբի կազմում փոխարինման մտավ բրազիլացի պաշտպան Մարսելոն։ Այդպիսով, 33-ամյա ֆուտբոլիստը հասավ հիանալի նվաճման՝ մասնակցելով Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացած 100-րդ հանդիպմանը։

Մարսելոն 41-րդ ֆուտբոլիստն է, որը կարողացել է հասնել այդ ցուցանիշին։ Իսկ ռեկորդակիրը համարվում է Կրիշտիանու Ռոնալդուն, որն «Արքայական ակումբի» մարզաշապիկով ՉԼ-ում մասնակցել է 178 հանդիպման։