Բոնուչին խոսել է Զենիթ չկայացած տրանսֆերի մասին

Հոկտեմբերի 20-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» կմրցի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Խաղից առաջ թուրինցիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է ռուսական ակումբ չկայացած տրանսֆերի մասին։

«10 տարի առաջ ես կարող էի տեղափոխվել «Զենիթ»։ Կոնտեն ինձ ասաց, որ թիմի բոլոր պաշտպանների մեջ ինձ հետ ամենաքիչն են հույսեր կապում, և ես կարող եմ իմ համար նոր թիմ գտնել։

Մենք ռուսական ակումբի հետ սկսեցինք բանակցություններ վարել, սակայն, արդյունքում ես լսեցի իմ ներքին ձայնին և մնացի հարազատ ակումբում»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։