Վենգերը բաց է ռուսական ակումբներից առաջարկի համար․ Գործակալ

Հայտնի ֆուտբոլային գործակալ Շանդոր Վարգան մանրամաասներ է հայտնել ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերի՝ նոր ակումբ գլխավորելու հավանականության վերաբերյալ։

«Վենգերը միշտ պատրաստ է դիտարկել Ռուսաստանում աշխատելու տարբերակը։ Ես վերջերս եմ հանդիպել նրա հետ, և նա բավականին ջերմ էր արտահայտվում այդ երկրի մասին։

Վստահ կարող եմ ասել, որ Վենգերը միշտ պատրաստ է գլխավորել ռուսական ակումբ»,- նշել է Վարգան։