Կասանո․ Ռոնալդուն անգամ չի մտնում պատմության լավագույն 5 ֆուտբոլիստների մեջ

Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն կոպիտ է արտահայտվել ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։

«Պետք չէ մրջյունից փիղ սարքել։ Ռոնալդուն իմ կարծիքով չի մտնում անգամ պատմության լավագույն 5 ֆուտբոլիստների մեջ։ Այդ հնգյակում ես կընդգրկեի Մեսիին, Պելեին, Մարադոնային, Կրոյֆին և Ռոնալդոյին»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում TuttoJuve-ն։