Օսասունայի առաջատարը կարող է հայտնվել մադրիդյան գրանդում

Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է «Օսասունայի» առաջատարներից մեկի՝ Չիմի Ավիլայի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, հարձակվողին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան գրանդն Ավիլային դիտարկում է որպես Լուիս Սուարեսին հնարավոր փոխարինողի։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ 27-ամյա հարձակվողով հետաքրքրված է նաև «Սելտան», սակայն վերջինս իր ներկայիս ակումբից կհեռանա միայն այն դեպքում, եթե տեղափոխվի որևէ թոփ-ակումբ։