Քրիստալ Փելեսի դարպասը խփած գոլն առանձնահատուկ էր Լակազետի համար

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Քրիստալ Փելեսի» հետ։

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում տանտերերին պարտությունից փրկեց Ալեքսանդր Լակազետը։ Այս գոլն առանձնահատուկ էր ֆրանսիացի հարձակվողի համար։

Լակազետը խփեց պրոֆեսիոնալ կարիերայում իր 200-րդ գոլը։ Այդ գոլերից 129-ը նա խփել է «Լիոնի», 68-ը «Արսենալի», ևս 3-ը՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում։