«Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեն մեծ հավանականությամբ կտեղափոխվի այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, վինգերի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», Միլանի «Ինտերը», ինչպես նաև MLS-ը ներկայացնող երկու ակումբներ։
Խոսքը մասնավորապես «ԼԱ Գալաքսիի» և «Ինտեր Մայամիի» մասին է։ Ինսինյեի պայմանագրի ժամկետը նեապոլիտական ակումբի հետ լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին։