«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը չի կարողանա տեղափոխվել «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը չի կարող բավարարել «քաղաքաբնակների» ֆինանսական պահանջները։ Վերջիններս Սթերլինգի տրանսֆերի դիմաց ակնկալում են ստանալ նվազագույնը 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։