Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, լեհ հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել «Լիվերպուլը»։ Ըստ աղբյուրի՝ Լևանդովսկին նույնպես դիտարկում է առաջիկա ամռանն ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։
33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։