Կալվերտ-Լյուինը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կարող է տեղափոխվել Լա Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ 24-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը մերսիսաիդյան ակումբի հետ լրանում է 2025 թվականին։

Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 45 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Կալվերտ-Լյուինը մասնակցել է երեք հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ։