Միլանյան գրանդները կպայքարեն Իտալիայի հավաքականի հարձակվողի համար

Միլանյան գրանդները՝ «Ինտերը» և «Միլանը» կպայքարեն «Տորինոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտիի տրանսֆերը գնելու համար։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ակումբները կսպասեն մինչև 2022 թվականի ամռանը, երբ 27-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը կլրանա թուրինյան ակումբի հետ, և վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մսին, որ Բելոտիի ծառայություններով հետաքրքրված նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»։