Բավարիայի ֆանտաստիկ ցուցանիշը

Մյունխենի «Բավարիան» կրկնել է 45 տարվա վաղեմության ռեկորդը։

Բունդեսլիգաի մեկնարկային 8 խաղերում մյունխենյան ակումբը խփել է 29 գնդակ։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այս ցուցանիշը Գերմանիայի առաջնությունների պատմության ռեկորդի կրկնություն է։

Վերջին անգամ մրցաշրջանի առաջին 8 խաղից հետո գերմանական ակումբը 29 գոլ էր խփել 1976/77 մրցաշրջանում։