Բորուսիայի նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Նուրի Շաահինը պաշտոնապես ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը թուրքական «Անթալյասփորն» էր։ Օրեր առաջ Շահինը նշանակվել էր այդ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

33-ամյա նախկին ֆուտբոլիստի գլխավորած ակումբը Թուրքիայի առաջնությունում ինը տուրից հետո վաստակել է նույնքան միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։