Գերմանական գրանդը հետաքրքրված է Ռեալի դաարպասապահի ծառայություններով

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարիերան կարող է շարունակել Բունդեսլիգայում։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ուկրաինացուն իր կազմում ցանկանում է տեսնել Դորտմունդի «Բորուսիան»։ Լունինի պայմանագրի ժամկետը «Արքայական ակումբի» հետ լրանում է 2024 թվականին։

Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է երեք միլիոն եվրո։ 22-ամյա դարպասապահը մինչ օրս իսպանական ակումբում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։